Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան

Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա օրերին հանրապետության, հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, մի փոքր շոգելու ենք։

«Հունիսի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ըստ կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-ից 37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի։ Որից հետո՝ հունիսի 21-ից սկսած, օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կսկսի նվազել»,-ասել է Գգաիկ Սուրենյանը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment