Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան


Քաղաքականություն


Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Türkıye» թերթին տված հարցազրույցում:

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մեր նախագահ Էրդողանի հրահանգով ձեռնարկվել են բազմաթիվ կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության հաստատում: Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են: Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմանները ի հայտ գան», – նշել է Ֆիդանը։


Leave a Comment