Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա





«Amnesty International»- միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  զեկույցով է հանդես եկել Վրաստանի մասով,  նշելով, որ Վրաստանի կառավարությունը պետք է դադարեցնի անկախ լրատվամիջոցների և լրագրողների, քաղաքացիական հասարակության առաջնորդների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և այլ ակտիվիստների դեմ ուղղված զրպարտչական արշավները։

«Այն դեպքերում, երբ նման զրպարտությունը հանգեցրել է ոտնձգությունների, գույքին վնաս հասցնելու, ֆիզիկական հարձակումների, անմեղության կանխավարկածի խախտման կամ դատական ​​​​գործընթացների վրա ազդեցության, բոլոր զոհերը պետք է ստանան լիարժեք փոխհատուցում», – ասվում է զեկույցում։

Զեկույցում  նաև նշվում  է, որ իշխանությունները  դատական ​​համակարգը որպես ճնշման գործիք են օգտագործում ընդդիմադիր գործիչների դեմ, նրանց վրա կարելով, շինծու մեղադրանքներ։

 Amnesty International-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անկախ վերանայում անցկացնել 2024 թվականի ապրիլից ի վեր ցուցարարների և ակտիվիստների դեմ կայացված բոլոր քրեական դատավճիռների վերաբերյալ և ազատ արձակել կալանավորվածներին մինչև նրանց դեմ հավաստի մեղադրանքների առաջադրումը:

Եթե այս զեկույցում, Վրաստանի տեղը նշվեր Հայաստան, ապա կարելի կլիներ հավատալ, որ այս միջազգային կառույցը օբյեկտիվ գնահատականով է հանդես  գալիս։

Սակայն, երբ Հայաստանի մասով տիրում է լիակատար լռություն, իսկ Վրաստանի մասով, նույնիսկ աննշան դեպքերն են դիտարկվում, ապա հասկանալի է դառնում, որ այս կառույցը վաղուց է կորցրել իր օբյեկտիվությունը։

Միայն Անդրանիկ Թևանյանի օրինակը, հերիք էր, որ պարզ դառնար, թե ինչ անհեթեթ վիճակ է տիրում այսօր Հայաստանում։

Կամ ընտրությունների ընթացքում անտեսվում են ավելի քան  60 հազար ձայները, և մի ողջ կուսակցություն դուրս է թողնվում ԱԺ–ից, և նույնպես՝ միջազգային այս կազմակերպության լռության ներքո։

Այս ամենից հետո առաջ է գալիս այն գաղափարը, որ ներկայիս արևմտյան վերնախավը իր բովանդակությամբ ապրում է հիտլերյան Գերմանիայի արժեքներով։ Եվրոպայից դուրս մարդկանց դիտարկում, որպես երկրորդ կարգի մարդ, իսկ իր տեղեկատվական քաղաքականության մեջ լայնորեն օգտագործում է գեբելսյան քարոզչության ողջ գործիքակազմը։

Սա է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Zham.am


Leave a Comment