1991-2018 թթ. ՀՀ իշխանությունները որևէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների



1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։

Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում,թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով ։

Սա բացահայտ սուտ է։

1991-2018թթ.ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։

Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր,այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։

Իսկ ինքնորոշման իրավունքն էլ ՝ ՄԱԿ -ի նպատակներից է,իսկ սկզբուքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։

ՀՀ միակ ղեկավարը,ով խախտել է այս քաղաքական սկզբուքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։

Էլ չեմ խոսում ՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզի մասին։

Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։

Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ արել են Արցախում՝ ճիշտ է։

Պետությունների պատմությունը շարունակական է ու մի արեք բաներ,որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment