
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը երկու ամսով կալանավորվեց։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի ենթադրյալ նախապատրաստմանը։ «Դատական նիստը տևել է ողջ գիշեր, ավարտվել է առավոտյան ժամը 7:10-ին, դատական ակտը պետք է հրապարակվեր ժամը 9:00-ին, սակայն կալանավորման որոշումը հրապարակվեց փոքր-ինչ ուշացումով։ Ընդ որում, ողջ նիստի ընթացքում որևէ փաստարկ չի ներկայացվել։ Որոշումն ապօրինի է», – կարծում է նա։