Վրաստանի ԱԳՆ. Արևմուտքը չի կարող հաշտվել այն փաստի հետ, որ երկիրը պաշտպանել է իր ինքնիշխանությունը

Վրաստանի իշխանությունները որոշել են պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և խուսափել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններից, ինչը անընդունելի է արևմտյան երկրների համար: Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

«Մենք ոչինչ չենք փչացրել: Մենք պարզապես պաշտպանել ենք մեզ: Մենք պաշտպանել ենք մեր երկիրը: Մենք այն կառավարությունն էինք, որը չզոհաբերեց երկիրը որոշ վերացական խնդիրների համար: Վրաստանը կարող էր ընդհանրապես անհետանալ, եթե ներգրավվեր ռազմական գործողությունների մեջ: Ոչ ոք չգիտի, թե որտեղ կլինեինք մենք այսօր: Դժվար է պատկերացնել, որ մեզանից որևէ մեկը հնարավորություն կունենա այսօր նստել և խաղաղ խոսել», – ասել է Բոչորիշվիլին։

Ինչպես նշել է նախարարը, որոշ արտաքին ուժերի համար դժվար էր ընդունել, որ հանրապետությունը որոշել էր չտրվել ճնշմանը և չմասնակցել ռազմական գործողությունների:

«Որոշակի ուժերի համար դա դժվար է ընդունել. ինչպե՞ս է համարձակվում մեկ փոքր երկիր, մեկ փոքր քաղաքական ուժ՝ իշխող «Վրացական երազանքը», դիմադրել հայտարարված ցանկությանը և ծրագրին, որի համաձայն մեր երկիրը պետք է ունենար բոլորովին այլ գործառույթ», – հավելել է Բոչորիշվիլին:

Leave a Comment