Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Ավելի վաղ ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար։ Պաշտպանական կողմը գործը որակել է քաղաքականապես մոտիվացված և հայտարարել մեղքն ապացուցող փաստերի բացակայության մասին: Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր Ղազինյանին ձերբակալելու մասին։
