Նիկո Պասը չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»

Արգենտինայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Նիկո Պասը չի ցանկանում իտալական «Կոմոյից» վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է իսպանական AS-ը։

Անցած ակումբային մրցաշրջանում Նիկո Պասն իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Իտալիայի ավարտված առաջնությունում «Կոմոն» գրավել է չորրորդ տեղը եւ առաջին անգամ կմասնակցի Չեմպիոնների լիգային։

Նա «Ռեալի» խաղացող է եղել 2022-2024 թվականներին։ Մինչեւ 2027թ. հունիս «Ռեալն» ունի նրա տրանսֆերը 10 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթ իրավունք։

Նիկո Պասն ընդգրկված է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հայտացուցակում։

Leave a Comment