
Ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։
Reuters-ի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո սա ԱՄՆ և Իրանի նախագահների կողմից համատեղ ստորագրված առաջին փաստաթուղթն է։
Վաշինգտոնն ու Թեհրանը նաև հրապարակել են փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Թեհրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները։
«Մենք նրանց գրողի ծոցը կուղարկենք ռմբակոծություններով, եթե նրանք խախտեն համաձայնագիրը, – Ֆրանսիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ – Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա։ Ես ուզում եմ, որ նրանք հարգեն համաձայնագիրը»։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «արդար չի լինի», եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ չունենա։ Նախկինում Թրամփը խոստացել էր ամբողջությամբ ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռները։
Թեհրանից Իրանի բանակցային պատվիրակությունը գլխավորող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է մեկնաբանել ձեռքբերված հուշագիրը․ «Այն ամենը, ինչին մենք ձգտում էինք հասնել ռազմական գործողությունների միջոցով, բանակցությունների արդյունքում ստացել ենք մի քանի անգամ ավելին», – պետական հեռուստատեսությանը ասել է Ղալիբաֆը։