Վաշինգտոնի վարչակազմը հաստատել է, որ չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիր, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։
«Սպիտակ տունը հաստատել է, որ նախագահը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Վերսալում գտնվելու ընթացքում», – ասվում է ամերիկացի առաջնորդին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ուղեկցող լրագրողների հայտարարության մեջ։
Axios-ը նախկինում հաղորդել էր, որ Թրամփը «անձնապես ստորագրել է համաձայնագրի պատճենը Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ»։ Ըստ լրատվամիջոցի՝ «ստորագրված համաձայնագրի լուսանկարն ուղարկվել է իրանցիներին և միջնորդ երկրներին»։ NewsNation-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, նաև հաղորդել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է հուշագիրը։