Իրավական աշխատանքի ավտոմատացման LexAI հարթակից արդեն օգտվում է շուրջ 500 իրավաբան

Հայաստանում գործում է իրավական աշխատանքի ավտոմատացման LexAI հարթակը, որից արդեն օգտվում է շուրջ 500 իրավաբան։ Հարթակը ստեղծվել է իրավաբանների ամենօրյա աշխատանքն արագացնելու և ժամեր տեւող առօրյա գործընթացներն ավտոմատացնելու համար։

Հարթակը հասկանում է հայերեն իրավաբանական լեզուն և աշխատում է ՀՀ օրենքների եւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համատեքստով՝ այն դարձնելով գործնականորեն կիրառելի իրավաբանների համար։

LexAIի միջոցով իրավաբանը կարող է վերլուծել դատական գործի նյութերը, ուսումնասիրել օրենքն ու նախադեպերը, ստանալ ռազմավարության առաջարկներ եւ ընտրության հիման վրա ձեւավորել դատարան ուղարկվող դիմումի կամ բողոքարկման փաստաթղթի նախագիծը։

Ըստ օգտատերերի՝ այն աշխատանքը, որը նախկինում կարող էր տեւել 4-5 ժամ, որոշ դեպքերում հարթակի միջոցով հնարավոր է կատարել մոտ 20-30 րոպեում։

«Իրավական ոլորտի համար տեխնոլոգիական գործիքը պետք է ոչ միայն տեքստ ստեղծի, այլ հասկանա իրավական լեզուն, օրենսդրական միջավայրը եւ դատական պրակտիկան։ LexAI-ը ստեղծվել է հենց այդ տրամաբանությամբ՝ հաշվի առնելով հայաստանյան իրավական աշխատանքի առանձնահատկությունները։ Մենք հրավիրում ենք իրավաբաններին փորձել հարթակը և գնահատել, թե ինչպես այն կարող է հեշտացնել իրենց ամենօրյա աշխատանքը»,- նշել է LexAIհամահիմնադիր Սեդա Թունյանը։

«Համակարգը նախատեսված է ՀՀ դատավարական գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Նրանք կարդում, լսում, ուսումնասիրում ու վերլուծում են մեծ ծավալի նյութեր։ LexAIստեղծվել է, որպեսզի դատավարական գործընթացի մասնակիցները կարողանան կենտրոնանալ իրենց մասնագիտական դատողության եւ ռազմավարության վրա, իսկ տեխնոլոգիան օգնի կատարել ժամանակատար աշխատանքը էականորեն ավելի արագ եւ համակարգված»,- իր հերթին ասել է LexAIի համահիմնադիրև տնօրեն Անդրանիկ Երիցյանը։

Ներկայումս LexAIհասանելի է Հայաստանի շուկայում, իսկ աշնանից ընկերությունը նախատեսում է մուտք գործել նաեւ նոր շուկաներ։

Միացի՛ր այն 500 իրավաբաններին, ովքեր արդեն աշխատում են LexAI-ով։ Գրանցվի՛ր LexAI – ում։

ԼեքսAIն առաջին հայկական տեխնոլոգիական ընկերությունն է, որը ստեղծում է իրավական աշխատանքի ավտոմատացման գործիքներ։ Ընկերության լուծումները համադրում են AI տեխնոլոգիաները, հայերեն իրավաբանական լեզվի ընկալումը և տեղական իրավական համատեքստը՝ իրավաբանների աշխատանքը դարձնելով ավելի արագ, համակարգված եւ արդյունավետ։






Կարդացեք նաև՝


Leave a Comment