Ֆիդանը Էրդողանից «մեծ ջերմ ողջույններ» է փոխանցել Պուտինին • Tribune.am

Չորեքշաբթի օրը Կազանում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ջերմ ողջույնները»։

«Պարոն նախագահ, շնորհակալություն Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար։ Օգտվում եմ այս հնարավորությունից՝ փոխանցելու նախագահ (Թուրքիայի — խմբ.) Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջերմ ողջույնները», — ասել է Ֆիդանը Կազանում Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Կազան մեկնելուց առաջ Ֆիդանը այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կրեմլը նախկինում հայտնել էր, որ Անկարան դիմել է Մոսկվային՝ թուրք նախարարի և Ռուսաստանի նախագահի միջև հանդիպում կազմակերպելու խնդրանքով, որը բավարարվել է։

Leave a Comment