ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի  («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հանձնաժողովը բավարարել է նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունը։

Բացի այդ, հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։

Leave a Comment