«Արարատ-Արմենիան» հավաք է անցկացնում Հունգարիայում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հունիսի 17-ից 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունգարիայում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի չեմպիոնը կպատրաստվի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին: Հավաքի ժամանակ նախատեսված է 3 ընկերական հանդիպում:

Leave a Comment