Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան արել են հնարավոր ամեն ինչ Ուկրաինայի վերաբերյալ 2022 թվականի Ստամբուլյան համաձայնագրերը կյանքի կոչելու համար, սակայն Արևմուտքը խափանել է այդ համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այդ ժամանակ Ստամբուլյան համաձայնագիրը պատրաստվել էր համատեղ ջանքերով։ Եթե Արևմուտքի այդ միջամտությունը չլիներ, մենք այն ժամանակ կունենայինք բոլոր հնարավորությունները այդ աշխատանքն ավարտելու համար», – ասել է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ այդ ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան գործադրել են բոլոր ջանքերը՝ Ստամբուլյան համաձայնագիրը պատրաստելու և դրա հետագա իրականացումն ապահովելու համար։

Հունիսի 5-ին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը խափանել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 2022 թվականին կնքված խաղաղության համաձայնագիրը, սակայն այսօր շարունակում է ազատորեն շրջել և խորհրդակցություններ անցկացնել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment