Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 70-ամյա Յուրիկ Ն․-ի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment