Լայպցիգի մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր


 


Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։


 


Այցը կազմակերպվել էր Երևանի և Լայպցիգի քաղաքապետների միջև անցյալ տարի ստորագրված «Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունն ու փոխանակումները։


 


Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:


 


Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։


 


Այնուհետև պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:



 


 

Leave a Comment