Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվիե Ժիրուն շնորհավորել է Կիլիան Մբապեին ազգային հավաքականում խփած գոլերի քանակով իր ռեկորդը գերազանցելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, Կիլիան։ Միանգամայն սպասելի էր։ Նա կգերազանցի բոլոր ռեկորդները։ Շատ ուրախ եմ նրա համար»,- Ժիրուի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում 27-ամյա Մբապեն դարձել է դուբլի հեղինակ և 58 գոլով ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ մեկ գոլի տարբերությամբ գերազանցելով Ժիրուին: