Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ. Փաշինյան

Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ. Փաշինյան

«Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի։ Այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են ստեղծել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հո գիտե՞նք իրողությունը»,- շեշտել է նա և հավելել, որ իրենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակեն. «Դրոշի առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»,- շեշտել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի հանդիպումը այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր. «Եվ շատ հետաքրքիր է․ ես չեմ հիշում նախկինում, որ այդպիսի արագությամբ հանդիպումներ կազմակերպվեն, որովհետև միշտ տևում է՝ ով գա, որտեղ գա, երբ գա և այլն»,- ասել է նա։

«Բայց սա նշանակում է, որ երկու կողմում էլ այդ զգացողությունը կար, որ դավադրություն կա այստեղ և պետք է ռեակցիա տալ»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment