Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ընդդիմադիրների հայտարարություններին, թե խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։
«Ո՞նց, ընտրությունները կեղծվել են, ու դատա՞րկ են այս տեղերը։ Նման բան դուք պատկերացնո՞ւմ եք, և խորհրդարանում այս հարցը չի՞ քննարկվում։ Ընտրությունները կեղծվել են, և հանրապետության հրապարակները դատա՞րկ են։ Այդ ո՞ւմ ձայնն է կեղծվել»,- ասել է վարչապետը։
«Ո՞ւմ ձայնն է կեղծվել։ Լիդերների մասին եմ խոսում. եթե ձեր հետևորդների ձայնը կեղծված է, տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Մենք ընդդիմադիր չե՞նք եղել, և ձայները կեղծված լինելու ժամանակ՝ հաջորդ օրը, ճամպրուկները հավաքած օդանավակայանո՞ւմ ենք եղել»։
Ըստ նրա՝ ընդդիմադիրները հրապարակ դուրս չեն գալիս հստակ պատճառով. «Դուրս չեք գա հրապարակներ, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ընտրակաշառքներով, ու այդտեղ ամեն ինչ կավարտվի»,- շեշտել է նա։
«Տանը վեր ընկած լիդեր կոչվածներին կոչ եմ անում դուրս գալ հրապարակ։ Եկեք տեսնեմ՝ ո՞վ եք դուք։ Ինչո՞ւ են ձեր նստատեղերը դատարկ»,- ասել է նա։
