
«Ասում են՝ ընտրությունները կեղծվել են, ո՞նց, ընտրությունները կեղծվել են ու դատարկ ա՞ էս տեղերը։ Ընտրությունները կեղծվել են ու Հանրապետության հրապարակները դատա՞րկ են, ո՞ւմ ձայնն ա կեղծվել, որ հիմա տանը, ես խոսում եմ լիդերների մասին, ձեր հետևորդների ձայնը կեղծվել ա ու տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում։ ձայները կեղծված են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ընդդիմադիր չենք եղե՞լ, ձայները որ կեղծված են եղել, հաջորդ օրը չամադաններով օդանավակայանում ենք եղե՞լ։ Ում ձայնը կեղծված ա, դուրս եկեք հրապարակներ․․․»,- հավելել է նա։