Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն այլևս չի կարող առաջնորդվել առճակատման տրամաբանությամբ։
Իրանի առևտրի պալատի հետ հանդիպման ժամանակ Ղալիբաֆը շեշտել է տնտեսական զարգացման հրատապությունը՝ ընդգծելով. «Մենք պետք է խրամատը խլենք ռազմատենչներից, մեր ժողովրդին դուրս բերենք տնտեսական ճնշման տակից և վերակառուցենք երկիրը»:
Միաժամանակ, անդրադառնալով Չինաստանի հետ համագործակցությանը, նա այն որակել է որպես Իրանի համար առանցքային ուղղություն։
Ղալիբաֆի խոսքով՝ Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը իր համար հանդիսանում է «լիարժեք գործընկեր», իսկ Պարսից ծոցի երկրների հետ ցանկացած ձևավորվող տնտեսական բլոկ «անշուշտ» կենտրոնացած կլինի հենց Չինաստան-Իրան առանցքի շուրջ:
