Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեխաների ապագային սպառնացող ցանկացած վտանգ պետք է ջարդուփշուր արվի հենց բնում․
«Այդ սպառնալիքներն անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ»,- ասել է նա և հավելել, որ քանի վարչապետ է, ջախջախելու է դրանց՝ հասցեական։
«Այն քաղաքացիներին, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել։ Ընդդիմությունը կոչ չի անում, ես եմ անում։ Ասում եմ՝ կալուգացի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան, բելառուսամետ՝ ջախջախելու եմ»,- շեշտել է վարչապետը։
