Առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ. Փաշինյան

Առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտնել է, որ լայնածավալ ընտրակաշառքների դեպքեր են բացահայտվել։

«Ակնհայտ է, որ առաջին անգամ մեր պետությունն այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ, և առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նախկինում չի եղել դեպք, երբ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի, և ժողովրդի ձայնն արտահայտվի։

Նրա խոսքով՝ 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված և ոչ մի մարդ այսօր բանտում չէ. «Սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment