ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եթե վերջնականապես դժգոհ լինի Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պայմաններից, պատրաստ կլինի վերսկսել հարվածները Իրանի տարածքում։
«Սա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե այն ինձ դուր չգա, ես կվերադառնամ նրանց հարվածելուն, նրանց գլխին ռումբեր նետելուն», – ասել է Սպիտակ տան ղեկավարը G7 գագաթնաժողովի շրջանակներում։