Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը


 


Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:


 


Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


 


Անահիտ Մանասյանը հատուկ կարևորել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի հետ Հայաստանի ՄԻՊ հաստատության ամուր գործընկերությունը:


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխիքները պահպանելու, ՄԻՊ հաստատությունների գործունեությանը որևէ միջամտություն բացառելու և այդ համատեքստում առկա միջազգային չափանիշները պահպանելու կարևորությանը։


 


Անահիտ Մանասյանը և Բեատե Ռուդոլֆը վերահաստատել են համագործակցության ընդլայնման և երկու հաստատությունների միջև կապերի հետագա ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային գործընկերության կարևոր դերակատարությունը:



 


 

Leave a Comment