Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները




Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցների ընթացքում քննարկվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև կայուն խաղաղության հասնելուն միտված առաջիկա լրացուցիչ բանակցություններին առնչվող հարցեր։Կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի և տարածաշրջանային զարգացումների շուրջ:


 


 


 



 


 

Leave a Comment