Հերիք եղավ, բոլ եղավ. Դաինե

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրել է. Հերիք եղավ, բոլ եղավ։ Միջքաղաքային ճանապարհներին ավտոբուսների ուղևորները, և, առավելևս, երեխաները պետք է երթևեկեն ամրակապված։ 

Արագածոտնում ավտոբուսի վթարից մարմնական վնասվածք ստացած 30 երեխաներից հեչի պես 20-ին ոչինչ չէր լինի, եթե ամրակապված լինեին։

Որքա՞ն ենք մենք, ազգովի, աբորիգենավարի վերաբերվելու մեր երեխաների անվտանգությանը։ Ո՞նց կարելի է մի ավտոբուս չամրակապված երեխա տեղափոխել։ Ո՞նց։

Leave a Comment