
«Ո՞ւր է «Հայաստան» դաշինքը, ո՞ւր է «Պատիվ ունեմ»-ը: Խնդրում եմ, թող ընդդիմությունը պատասխանի իրենց իսկ աջակիցներին, աջակիցների էն փոքրիկ մասին, որոնք առանց փողի են ընտրել: Ո՞ւր են իրենք, ինչու ինձ հիմա ոչ ոք չի ասում թթու խոսք:
Ո՞ւր են թթու խոսք ասողները»,- ասաց Ռուբինյանը:
Այնուհետև դիմելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանին՝ ԱԺ նախագահի տեղակալը հետաքրքրվեց՝ պետաիրավական հանձնաժողովի նիստերին ընդդիմադիրները մասնակցե՞լ են, թե՞ ոչ:
Ջուլհակյանը տվեց բացասական պատասխան:
«Ո՛չ, վերջին շրջանում մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Միայն պարոն Գեղամ Նազարյանն է, որն ընդգրկված չէ մեր խմբակցությունում և մասնակցել է հանձնաժողովի աշխատանքներին: Մյուսներն առհասարակ չեն եկել:
«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը երբևէ չի մասնակցել հանձնաժողովի նիստերին, բացառությամբ մեկ նիստի, երբ իրենք զեկուցվող նախագիծ ունեին և պետք քվեարկեր իրենց նախագծին: Մյուս դեպքերում երբեք չի մասնակցել:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները մասնակցում էին ժամանակին որոշակի բացթողումներով, իհարկե, բայց հիմնականում մասնակցում էին, իսկ վերջին շրջանում չեն մասնակցել»,- ասաց Ջուլհակյանը: