Երեխաների տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան վիրավորներ – armeniatoday.am

Աշտարակի ճանապարհին երեխաներին էքսկուրսիայի տանող ավտոբուս է վթարվել, որի հետևանքով 3 վիրավոր կա, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ ՆԳՆ-ի՝ զոհեր չկան, սակայն վնասվածքներ ստանալու պատճառով ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան։ Երեխաները վախեցել են, բայց ստացված վնասվածքները ծանր չեն, քերծվածքներ են, նշեցին ՆԳՆ-ից։ 

Վթարը տեղի է ունեցել հանդիպակաց երթևեկող մեքենայի պատճառով, որը նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի համար և այն կողաշրջվել է։

Ըստ Shamshyan.com-ի՝ երեխաները «Տելակ» ամառային ճամբարից Կարին գյուղ էքսկուրսիայի էին մեկնում։ 

Leave a Comment