Եվրոպայի գործող չեմպիոններից ոչ մեկը 21-րդ դարում չի կարողացել հաղթանակով մեկնակել ԱԱ-ում

21-րդ դարում ֆուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոնները ոչ մի անգամ չեն հաղթել աշխարհի առաջնության առաջին խաղում։

Այս առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կաբո Վերդեի հետ։
Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիան 2022-ի աշխարհի առաջնության ուղեգիր չի նվաճել։

2018-ին Պորտուգալիան աշխարհի առաջնության առաջին խաղում ոչ ոքի էր խաղացել Իսպանիայի հետ ։ ԱԱ-2014-ում Իսպանիան պարտվել էր Նիդերլանդներին (1:5),իսկ ԱԱ-2010-ում Իսպանիան պարտվել էր Շվեյցարիային (0:1)։

2006-ին Եվրոպայի չեմպիոն Հունաստանը չէր նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։ 2002-ին Ֆրանսիան առաջին տուրում պարտվել էր Սենեգալին (0:1)։

Leave a Comment