Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԿԸՀ-ն կքննարկի այսօր


Հասարակություն


Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 15:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում կքննարկվի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը։


Համապատասխան միջնորդությունը ԿԸՀ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազությունը խնդրում է ԿԸՀ-ի համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։


Ծանուցման համաձայն՝ դիմումի քննարկումը նշանակված է այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։


Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԿԸՀ էր ներկայացրել ընդհանուր առմամբ հինգ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություններ։ Այսօր, սակայն, ժամը 15:00-ին նախատեսված է հենց Ռոբերտ Քոչարյանին վերաբերող միջնորդության քննարկումը։


Leave a Comment