Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Կանզաս Սիթիում 3:0 հաշվով հաղթեցլ է Ալժիրի ընտրանուն։
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին, որը գոլերը խփել է 17-րդ, 60-րդ եւ 76-րդ րոպեներին։
Մեսին մասնակցում է իր 6-րդ աշխարհի առաջնությանը։ Նա իր գոլերի քանակն աշխարհի առաջնություններում հասցրեց 16-ի՝ հավասարվելով ռեկորդակիր Միրոսլավ Կլոզեին։