Ադրբեջանը ոչնչացրել է Աստղաշենի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանները

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին: Այս մասին հայտնում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից(Artsakh Monuments

«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։

Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Comment