Կիպրոսի բուհերը կրթաթոշակներ են տրամադրում ՀՀ քաղաքացիներին

Կիպրոսի բուհերը կրթաթոշակներ են տրամադրում ՀՀ քաղաքացիներին

17 հունիսի 2026 – 11:53 AMT

PanARMENIAN.NetԿիպրոսի բուհերը 2027-2028 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին առաջարկում են մի շարք կրթաթոշակային ծրագրեր՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության նպատակով։

Կրթաթոշակները նախատեսվում են տարբեր ակադեմիական ուղղությունների համար, այդ թվում՝ հունարեն լեզվի, հունագիտության և բյուզանդագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, համակարգչային գիտության, ճարտարագիտության, բնական գիտությունների, արվեստի, դիզայնի և այլ ոլորտների, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Բուհից և ընտրված ծրագրից կախված՝ կրթաթոշակները կարող են ներառել ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում։

Leave a Comment