Ֆրանսիան ուժեղ էր Սենեգալից․ ԱԱ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականը ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում 3-1 հաշվով հաղթել է Սենեգալի ընտրանուն։

Դուբլի հեղինակ է դարձել Մբապեն, մեկ գնդակ էլ հեղինակել է ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։

Սենեգալի հավաքականից աչքի է ընկել ՊՍԺ-ի 18-ամյա հարձակվող Իբրահիմ Մբայեն։

Leave a Comment