Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին Փամբակ գետում անհետացած 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Գագիկ Շամշյանին, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա մարմինը։

Դեպքի վայրում գտնվում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։

Այս պահին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ Գործողությունները համակարգում է կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, որոնողական աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով և վերսկսվել այսօր առավոտյան։ Որոնումներին ներգրավված են եղել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տասնյակ փրկարարներ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, պարեկներ, ինչպես նաև մարզպետարանի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ կամավորներ։

13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment