
ԵՄ-ն հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման համար՝ կապված Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների հետ: Այս մասին հայտնում է Financial Times (FT)-ը ՝ հղում կատարելով չորս աղբյուրների։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Բրյուսելը «մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների արտահանման մաքսատուրքերը»։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Գիլը, ԵՀ-ն կառաջարկի «ինքնավար առևտրային միջոցներ, որոնք կօգնեն ավելի մեծ թվով հայկական ձեռնարկությունների հասանելիություն ստանալ ԵՄ-ում շուկայական նոր հնարավորություններին և աջակցել երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժել»:
«Հիմա ակտիվանալու և նրանց աջակցելու ժամանակն է, ցույց տալու, որ մենք կարող ենք վստահելի գործընկեր լինել»,- ասել է FT-ի աղբյուրներից մեկը։