Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից անհետ կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի դին, հայտնել է Հայաստանի փրկարար ծառայությունը։
Աղջկա դին հայտնաբերվել է հունիսի 17-ին, մոտավորապես ժամը 9:30-ին, դեպքի ենթադրյալ վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Նրա 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում են։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Լոռու մարզի Փամբակ գետի տարածքում անհետացած 7 և 13 տարեկան քույրերի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին: Նրանց անհետացման մասին տեղեկությունը տարածվել էր հունիսի 14-ին, որոնողական աշխատանքներն սկսվել էին նույն օրը։
