ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարձակվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավի վրա

ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հարվածել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող նավի, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, հայտնել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

«Հետախուզությունը հաստատել է, որ նավը հետևել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին Խաղաղ օվկիանոսի արևելքում և մասնակցել է թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններին: Հարվածի հետևանքով սպանվել է մեկ նարկոահաբեկիչ, իսկ երկու այլ տղամարդիկ ողջ են մնացել», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Leave a Comment