«Գործողներն առաջ են շարժվում, ընդդիմությունը դեռ հապաղում է»․ Տիգրան Աբրահամյան

«Գործողներն առաջ են շարժվում, ընդդիմությունը դեռ հապաղում է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։
Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։
Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ ուժերի հռչակած քաղաքական նպատակներից։
Հետընտրական 10 օրերին գործողները դժվարությամբ, բայց առաջ են շարժվում՝ փորձելով ամրապնդել դիրքերը և ցրել ընտրությունների շուրջ անօրինականությունների օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է՝ իրադրությանը ոչ համահունչ ազդակներ հղելով հանրությանը»։

Leave a Comment