Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից:
Զավթված համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 10/10, 10/11 և 10/12 հասցեներում ապամոնտաժվել են համայնքին պատկանող հողամասերում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված շինությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։