Ամռան ամիսներին օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է սննդամթերքում և ջրում հիվանդածին մանրէների, վիրուսների և այլ միկրոօրգանիզմների արագ բազմացմանը։ Այս մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից:
Հատկապես վտանգավոր են ոչ պատշաճ պայմաններում պահպանված մսամթերքը, կաթնամթերքը, ձվային ուտեստները, աղցանները և հրուշակեղենը։
Սուր աղիքային վարակիչ հիվանդությունները կարող են դրսևորվել՝
- ընդհանուր թուլությամբ
- սրտխառնոցով և փսխմամբ
- ջերմության բարձրացմամբ
- որովայնային ցավերով
- փորլուծություն: