Իրանի ԶՈւ. Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձшկումները, կհետևի կոշտ պատասխան

Իրանի զինված ուժերը սպառնացել են Իսրայելին կոշտ պատասխանով, եթե այն չդադարեցնի Լիբանանում հրադադարի խախտումները։

«Մենք զգուշացնում ենք ձեզ. եթե սիոնիստական ​​ռեժիմի բանակը (նկատի ունենալով Իսրայելի բանակը՝ խմբ.) չդադարեցնի իր ագրեսիվ գործողությունները Լիբանանի հարավում, ապա պետք է կոշտ պատասխան ակնկալի Իրանի Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերից», – ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։

Նրանց տվյալներով՝ վերջին երկու օրերի ընթացքում իսրայելական բանակը Լիբանանում հրադադարի ռեժիմը արդեն 84 անգամ խախտել է:

Leave a Comment