Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերություն է հաստատվել, հայտնել է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։
Գործընկերությունը հաստատվել է Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Գերատեսչությունն այն որակել է որպես «մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար»։
Ըստ հաղորդագրության՝ «Թալես» – «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը։
