Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով

Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:

«Սիոնիստական ռեժիմի բանակը ԱՄՆ նախագահի՝ պատերազմի ավարտի մասին հայտարարությունից հետո վերջին երկու օրում 84 անգամ խախտել է Հարավային Լիբանանում հրադադարի ռեժիմը։

Եթե սիոնիստական ռեժիմի բանակը չդադարեցնի իր գործողությունները Հարավային Լիբանանում, ապա պետք է սպասի Իրանի զինված ուժերի կոշտ արձագանքին», — ասվում է Իրանի ԶՈւ կենտրոնական «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հայտարարության մեջ։

Leave a Comment