ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մերժեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Խաչատրյանը նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։
Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել «խուլիգանության» հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Երևանում տեղի ունեցած միջադեպի գործով։ Այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որոնց ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով հարվածել է։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում