Ամիսներ շարունակ տարածաշրջանը լարվածության մեջ պահած Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունը կարծես հանգուցալուծվում է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին։ Ըստ նրա՝ գործարքն ավարտված է, և կողմերն արդեն անցնում են երկրորդ փուլին։ Արդյո՞ք համաձայնագիրը վերջ կդնի հակամարտությանը, թե՞ սա ժամանակավոր լուծում է։
Իրանագետ Տիգրան Դավուդյանի կարծիքով՝ Թրամփը մշտապես ձգտում է, որ իր գործունեության արդյունքում արձանագրվեն դրական ձեռքբերումներ և հաջողված նախաձեռնություններ։
«Եվ արդեն ամիսներ շարունակ որևէ ջանք չի խնայում, որ կարողանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ ևս որևէ համաձայնություն կնքել։ Հիմա, ըստ երևույթին, տասնչորս կետից բաղկացած մի համաձայնագիր արդեն հեռակա կարգով՝ տեսակապով կնքել են, և ուրբաթ օրը պետք է Եվրոպայում դա ստորագրվի, որը հաջողության դեպքում 60 օր հետո պետք է վերածվի պայմանագրի»,- ասել է նա։
Իրանագետի խոսքով՝ չի բացառվում, որ պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա լինի նաև Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահի ուշադրության կենտրոնում է նաև Լիբանանի շուրջ ձևավորված իրավիճակը. Թրամփը ցանկանում է այդ հարցի շուրջ ևս համաձայնության գալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
