Վարակ Գրիգորյանի դերակատարմամբ ֆիլմը կցուցադրվի «Dances With Films» կինոփառատոնում

16 Հունիսի 2026, 20:20

Լոս Անջելեսի հեղինակավոր «Dances With Films» կինոփառատոնում հունիսի 21-ին տեղի կունենա ամերիկյան «Շնչի՛ր, եղբա՛յր, շնչի՛ր» կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս ամերիկահայ դերասան և երաժիշտ Վարակ Գրիգորյանը։

Ֆիլմը ներառված է կարճամետրաժ ֆիլմերի Competition Shorts Block 4 մրցութային ծրագրում, իսկ ցուցադրությունը տեղի կունենա Հոլիվուդի հանրահայտ «TCL Chinese Theatre» կինոթատրոնում։

Այն պատմում է իրանական ծագում ունեցող ավագ դպրոցի աշակերտի մասին, որը տառապում է ասթմայով։ Նա սկսում է սովորել շեփոր նվագել՝ իր համար կարևոր ընկերությունը պահպանելու, ներգաղթյալների ընտանիքի հետ ընդհանուր լեզու գտնելու և սեփական կյանքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով։

Leave a Comment