Հենրիխ Մխիթարյանը կայցելի Երևանի «Փյունիկի» մարզադպրոց

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մխիթարյանի այցը կկայանա հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ։

«Վերադարձ տուն՝ այնտեղ, որտեղից սկսվեց ամենամեծ ճանապարհը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը, որի պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ լրանում է այս ամիս, նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները է վարում առանց որևէ գործակալի միջամտության:

Leave a Comment